ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Կապիտալի անզուսպ ինքնաբազմապատկման պրոցեսը բացահայտ հակասության մեջ է մարդկության գոյաբանական շահերի հետ

Կապիտալի անզուսպ ինքնաբազմապատկման պրոցեսը բացահայտ հակասության մեջ է մարդկության գոյաբանական շահերի հետ
15.09.2026 | 13:25

Մի կողմից՝ հույսն այն է, որ գոյաբանական վախը խելքի կբերի կենսաբանական կողմնորոշիչները կորցրած և երկար ժամանակ անհոգ ու բարեկեցիկ կյանքով ապրող մարդկանց ու, հատկապես, ուրիշների շահը սպասարկող նրանց էլիտաներին։

Մյուս կողմից էլ՝ որոշակի հույս կա, որ փոխադարձ գոյաբանական վախն էլ իրական հիմք կդառնա գլոբալ ուժային հավասարակշռության համար, թեկուզև՝ ժամանակավոր։

Վերջինիս համար էլ կրիտիկական կարևորություն ունի այս գործին, դեռևս շատ անկատար, արհեստական բանականությունների մասնակցությունը բացառելը։

Ակնհայտ է նաև, որ ներկայում ավելի ու ավելի ծավալվող մրցավազքը ԱԲ ոլորտում ավելի շուտ անկոմպրոմիս բիզնես ծրագիր է, դրա հնարավոր կրիտիկական մակարդակի գոյաբանական հետևանքներն էլ մարդկության ճակատագրի համար երկրորդական են՝ ըստ սահմանման (by definition):

Այս հանգամանքը ծայրաստիճան ռիսկային է դարձնում տարբեր գաղափարական, մեթոդաբանական և տվալների տարբեր բազաների հիման վրա և հետն էլ այդ տվյալների մշակման ցածր հուսալիություն ունեցող վիճակագրական մեթոդների օգտագործմամբ էքստրակտված օրինաչափությունների օգտագործումը վերջնական և գլոբալ բնույթի ճակատագրական որոշումների կայացման համար։

Հավանականությունների տեսության թեկուզև մակերեսային օգտագործմամբ դժվար չէ տեսնել, որ այս բազմակոմպոնենտ և բազմաքայլ ու ցածր հուսալիությամբ պրոցեսները զգալի ռիսկերով կարող են տանել դեպի ապոկալիպսիս։

Պետք է բոլոր հնարավոր միջոցներով զսպել կապիտալի անզուսպ ինքնաբազմապատկման պրոցեսը, որը բացահայտ հակասության մեջ է մարդկության գոյաբանական շահերի հետ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ